Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդես կգա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացման օգտին, եթե Մոսկվան ակտիվորեն ներգրավվի ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
«Ես կարծում եմ, որ եթե այսօր Ռուսաստանը անի այն ժեստերը, որոնց մենք սպասում ենք, ապա նոր պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի և հարկ կլինի մտածել դրանց մեղմացման մասին», — ԵՄ գագաթնաժողովից առաջ հայտարարել է Ելիսեյան պալատի ղեկավարը:
Նրա խոսքերով՝ «Ռուսաստանը տուժել է պատժամիջոցներին»: «Մենք դրանք ընդունել ենք, մենք գիտեինք, որ դրանք ազդեցություն կունենան Ռուսաստանի, ինչպես նաև Եվրոպայի վրա: Երբ Ռուսաստանը ներգրավվի գործընթացի ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում, իրավիճակը շարունակելու անհրաժեշտություն չի լինի», — շեշտել է Ֆրանսիայի նախագահը: