Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվաի «Վնուկովո» օդանավակայանում ձյուն մաքրող մեքենայի հետ բախման հետևանքով զոհվել է Total նավթային խոշորագույն ընկերության նախագահ Քրիստոֆ դե Մարժերին։
Նրա մահվան կապակցությամբ ցավակցական նամակներ են հղել Ֆրանսիայի նախագահն ու վարչապետը, Ռուսաստանի նախագահը։
Պուտինը բարձր է գնահատել ռուսական կողմի հետ փոխգործակցելու Դե Մարժերիի պատրաստակամությունը։
«Ֆրանսիան կորցրեց ընկերության գերազանց մի ղեկավարի, ով Total-ը վերածեց համաշխարհային հսկայի», — ասել է Ֆրանսիայի վարչապետ Վալսը՝ նշելով, որ Ֆրանսիան կորցրեց «արդյունաբերության զորահրամանատարին»։
Հիշեցնենք, որ Դե Մարժերիի մասնավոր ինքնաթիռը բախվել է ձյուն մաքրող մեքենայի հետ, որը կառավարվել է հարբած ռուս վարորդի կողմից։