տուն Քաղաքական Միջազգային Ֆրանսիան չի փոխում ծրագրերն՝ Իրաքում առևանգված ֆրանսիացուն գլխատելու իսլամիստների սպառնալիքներից հետո

Ֆրանսիան չի փոխում ծրագրերն՝ Իրաքում առևանգված ֆրանսիացուն գլխատելու իսլամիստների սպառնալիքներից հետո

79
0

hervegourdel

Ալժիրում Ֆրանսիայի քաղաքացու առևանգումը չի փոխի Փարիզի ծրագրերը Իսլամական պետության դեմ պայքարի համատեքստում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳ ղեկավար Լորա Ֆաբիուսին։

Ավելի վաղ իսլամիստներն առևանգել էին ֆրանսիացի զբոսաշրջիկի՝ սպառնալով, որ կսպանեն նրան, եթե Ֆրանսիան չդադարեցի Իրաքում իսլամիստների դիրքերի ռմբակոծությունը։

«Իրաքում մենք մասնակցելու ենք օդից աջակցություն ցուցաբերելու գործողություններին, իսկ Սիրիայում աջակցություն ենք ցուցաբերելու  ընդդիմությանը։ Սա մեր դիրքորոշումն է, և այն անփոփոխ է», — ասել է Ֆաբիուսը։

Նախարարը նաև հաստատել է ֆրանսիացի զբոսաշրջիկի մասին տեսանյութի իսկությունը։ Նա ստեղծված իրավիճակը կրիտիկական է համարում, քանի որ ահաբեկիչները սպառնում են մահապատժի ենթարկել զբոսաշրջիկին։