Ֆրանսիան Կատարի հետ ստորագրել է պայմանագիր Rafale մակնիշի կործանիչ ինքնաթիռներ գնելու վերաբերյալ: Արաբական այդ երկիրը մի քանի տարում կստանա 24 ինքնաթիռ, ինչի համար կվճարի շուրջ 6,3 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գործարքի համաձայն` մատակարարումները կսկվեն 2018 թվականի կեսից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, որ հնարավոր է, որ ապագայում Դոհան կստանա ինքնաթիռների ևս մի խմբաքանակ: Ավելի վաղ Ֆրանսիան 24 ինքնաթիռի մատակարարման պայմանագիր է ստորագրել Եգիպտոսի հետ, 36 ինքնաթիռ` Հնդկաստանի: