Ֆրանսիայի Գրաս քաղաքի լիցեյում կրակոցներ են հնչել. կասկածյալներից մեկը ձերբակալվել է. հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալով՝ միջադեպն ահաբեկչություն չի որակվել, այն, հնարավոր է` իրականացրել են ուսանողները:
Չնայած դրան՝ Գրաս քաղաքում անվտանգության ուժերն ահաբեկչական սպառնալիքի նախազգուշացում են տվել: