Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող 27-ամյա Աբդելհամիդ Աբաուդը եղել է այն անձանց շարքում, ովքեր երեկ Սեն-Դենիում սպանվել են ոստիկանության հատուկ գործողության արդյունքում, հաղորդում է Independent-ը:
Հիշեցնենք, որ գործողության ընթացքում կին մահապարտն ինքն իրեն պայթեցրել էր, ինչի հետևանքով, ամենայն հավանականությամբ, զոհվել է Աբաուդը: