«Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարտության մասին, ինչ ես տեսել եմ (Հայաստանում), ինչ ես զգացել եմ, և ես նրանց նույնպես կքաջալերեմ»,- ասել է Ֆրանցիսկոս Պապը Հայաստանից դեպի Հռոմ թռիչքի ընթացքում պատասխանելով «Նուվել դ’Արմենի» պարբերականի լրագրող Ջեանին Փալուլյանի հարցին, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Սրբազան Քահանայապետի տեսլականին։
Երևան-Հռոմ թռիչքի ընթացքում կազմակերպված ասուլիսի ընթացքում, ի թիվս բազում այլ թեմաների, Պապը խոսել է եռօրյա այցից ստացած իր տպավորությունների, դեպի Ադրբեջան և Լեհաստան գալիք այցելությունների, քրիստոնեական միության, եկեղեցու վերափոխման և նախկին Պապ Բենեդիկտոս XVI-ի դերի մասին, հայտնում է Panorama.am-ը։
«Նուվել դ’Արմենի» պարբերականի լրագրող Ջեանին Փալուլյանը հարցրել է Հռոմի Պապին, թե ինչ կոնկրետ քայլ կանի նա մի քանի շաբաթ հետո Ադրբեջան կատարելիք այցելության ընթացքում։
Ֆրանցիսկոս Պապը պատասխանել է. «Ես կխոսեմ ադրբեջանցիների հետ այն ճշմարտության մասին, ինչ ես տեսել եմ (Հայաստանում), ինչ ես զգացել եմ, և ես նրանց նույնպես կքաջալերեմ։ Ես հանդիպել եմ Ադրբեջանի նախագահի հետ և խոսել եմ նրա հետ… (2015 թ. մարտի 6-ին – Panorama.am) Ես Ձեզ ասեմ նաև, որ փոքր հողակտորի հետ կապված խաղաղություն չկնքելը լավ հեռանկար չէ, դա այդքան էլ մեծ խնդիր չէ։ Ես սա ասում եմ բոլոր հայերին և ադրբեջանցիներին։ Հավանաբար, նրանք չեն կարողանում համաձայնության գալ խաղաղության հասնելու ճանապարհների շուրջ և այստեղ նրանք աշխատանք ունեն անելու։ Չգիտեմ էլ ինչ ասեմ… Ես կասեմ այն ամենը, ինչ կա իմ սրտում այդ պահին, միշտ դրականորեն նայելով ամեն ինչին և կայուն լուծումներ գտնելու ակնկալիքով` առաջ շարժվելու համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։