Fortune ամսագիրը հրապարակել է համաշխարհային առաջնորդների իր ցուցակը։
Ըստ պարբերականի՝ 50 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը գլխավորում է ամերիկյան հսկա Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը։
Լավագույն հնգյակում են Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին։