տուն Քաղաքական Միջազգային Ford-ն ու Heinz-ը լոլիկից պահեստամասեր կարտադրեն մեքենաների համար

Ford-ն ու Heinz-ը լոլիկից պահեստամասեր կարտադրեն մեքենաների համար

82
0

201406114tomato-car800-png

Ամերիկյան մեքենաշինական Ford և սննդի արդյունաբերությունում հայտնի Heinz ընկերությունները հայտարարել են համագործակցության մասին, որի արդյունքում արտադրվելու են մեքենայի պահեստամասեր լոլիկից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Երկու ընկերությունների մասնագետները քննարկում են լոլիկի հյուսվածքների օգտագործումը մեխանիզմների արտադրության մեջ: Նշվում է, որ լոլիկի չորացված կեղևը կարող է հիմք հանդիսանալ մեքենայում մանր իրերի համար տարաների արտադրության ժամանակ:

Մի քանի տարի առաջ Ford-ը բիոլաստիկի տեխնոլոգիաների զարգացման շրջանակներում համագործակցության պայմանագրեր է ստորագրել Coca-Cola-ի, Nike-ի և Procter & Gamble-ի հետ: Բնապահանները հայտարարում են, որ բիոպլաստիկի արտադրությունը դրական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա: