Ամերիկյան ավտոարտադրող Ford Motors Company-ն հնարավոր տեխնիկական խնդիրների պատճառով ԱՄՆ-ից, Կանադայից և Մեքսիկայից ավելի քան 690 հազար ավտոմեքենա է հետ կանչել։ Այսօր համապատասխան հայատարարությամբ հանդես են եկել ընկերության ներկայացուցիչները։
Հետ են կանչվել, մասնավորապես, Escape մակնիշի 627,5 հազար և C-MAX մակնիշի 65 հազար ավտոմեքենաներ, որոնք արտադրվել են 2001-2004 թվականներին և վաճառքի հանվել վերոնշյալ երկրներում։ Ford-ի մասնագետների կարծիքով՝ մեծ է հավանականությունը, որ շարքից դուրս են եկել այդ մեքենաների անվտանգության բարձիկները։ Բացի այդ, կան խնդիրներ՝ կապված դռների հետ։
Ավտոարտադրող ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են, որ առայժմ սույն խնդիրների հետևանքով ոչ ոք չի տուժել։
Ford-ի մասնագետները նախազգուշացնում են, որ վերոնշյալ անսարքությունները կարող են լինել նաև այլ երկրներում վաճառված ավտոմեքենաներում։