«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է ամենահարուստ ամերիկուհիների ցուցակը որում տեղ գտած կանանց մեծամասնությունն իրենց կարողությանը ժառանգաբար են տիրացել, 5-ը` կիսում են հարստությունն իրենց ամուսինների հետ, և միայն նրանցից 7-ն են իրենք ստեղծել իրենց ունեցվածքը:
Ցուցակում տեղ գտածների միջին տարիքը 65 է: Ամսագիրը նշում է նաև, որ, չնայած աշխատաշուկայում գենդերային խոչընդոտներ չկան, ամենահարուստների շրջանում, սակայն, այդպիսի միտում նկատվում է, քանի որ ԱՄՆ-ի 400 ամենահարուստ անձանց ցուցակի միայն 13 տոկոսն են կազմում կանայք:
Ամենահարուստ կանանց ցուցակը գլխավորում է Էլիս Ուոլթոնը (կարողությունը` $32 մլրդ), ով Wal-Mart հանրահայտ առևտրային ընկերության սեփականատերերի` Ուոլթոնների ընտանիքից է: Երկրորդ տեղում Էլիսի հորաքույրն է` Քրիսթի Ուոլթոնը (կարողությունը` $30,2 մլրդ): Երրորդ տեղը զբաղեցնում է Mars ընկերության հիմնադիրի թոռնուհին` Ժակլին Մարսը ($23,4մլրդ):