տուն Աշխարհ Forbes-ի անդրադարձը Արարատյան թագավորությանն ու հայոց թագուհիներին

Forbes-ի անդրադարձը Արարատյան թագավորությանն ու հայոց թագուհիներին

258
0

Սցենարիստ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ ՀԱՅ ԱՄԱԶՈՆՈՒՀԻՆ
Հայաստանում հայտնաբերվել է հնագույն դամբարան 20-ամյա ամազոնուհու կմախքով։ Հույն հին պատմիչները հիացմունքով ու վախով նկարագրում էին Փոքր Ասիայում ապրող եւ նետ ու աղեղով զինված կանանց, ում անվանում էին ամազոնուհիներ։ Առասպելական այդ մարտիկներից մեկի թաղումը 2017 թ․ հայտնաբերվեց Լոռու մարզի Բովեր հնավայրում։ Վաղ բրոնզե դարաշրջանի գերեզմանոցում փառքով թաղված այս կինը մոտ 20 տարեկան էր եւ, դատելով նրա կառուցվածքից եւ վերքերից՝ մարտում զոհված հմուտ զինվոր էր։ ՛՛Ֆորբս՛՛ ամսագրի հոդվածագիրը ենթադրում է, որ գտնվել է Արարատյան թագավորության (Ուրարտու) շրջանին պատկանող կին-զինվորի դամբարանը, որը բոլորովին նոր լույս է սփռում ինչպես ամազոնուհիների մասին հունական առասպելների, այնպես էլ Հայակական պետության պատմության վրա։ Մեր նախնիների հզոր զորքում տղամարդկանց հետ ուս ուսի կռվում էին նաեւ կանայք։ Ահա Հայոց Թագուհիների վեհության եւս մեկ ապացույց․․․»։