տուն Լուրեր Forbes-ը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» աղյուսակը

Forbes-ը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» աղյուսակը

98
0

Forbes-ի ռուսական ամսագիրը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2018» վարկանշային աղյուսակը, որի առաջին հորիզոնականում զբաղեցրել են «Կիևսկայա պլոշչադ»-ի սեփականատերեր Զարահ Իլիևն ու Գոդ Նիսանովը. նրանք մեկ տարում վարձակալության միջոցով ավելի քան 1,5 մլրդ դոլար են վաստակել:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել է  «IKEA Մոս» ընկերությունը, որի հիմնադիրը Ինգվար Կամպրադն է. վարձակալության միջոցով վաստակել է 840 մլն դոլար: Երրորդ հորիզոնականում է գտնվում «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը, ում եկամուտը 2017-ին կազմել է 650 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ներառվել է 30 մասնակից, այդ թվում՝ են հայ գործարարներ Գագիկ Ադիբեկյանն ու Ռուբեն Վարդանյանը, որոնք զբաղեցրել են 28-րդ հորիզոնականը: Նրանց RD Group-ը մեկ տարվա ընթացքում վարձակալության տալու շնորհիվ վաստակել է 65 մլն դոլար: