Ամերիկյան Forbes պարբերականն այս տարի երկրորդ անգամ ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների տասնյակը: Առաջատարը Մադրիդի «Ռեալի», որի արժեքը գնահատվում է 2.16 միլիարդ ֆունտ ստերլինգ: Քիչ է հետ մնում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»՝ 2.07 միլիարդ ֆունտ: Եռյակում է նաեւ կատալոնական «Բարսելոնան»՝ 1.7 միլիարդ:
Հաջորդ տեղերը զբաղեցնում են Լոնդոնի «Արսենալը»՝ 870 միլիոն, Մյունխենի «Բավարիան»՝ 850 միլիոն, իտալական «Միլանը»՝ 618 միլիոն, Լոնդոնի «Չելսին»՝ 589 միլիոն, Թուրինի «Յուվենտուսը»՝ 454 միլիոն, անգլիական «Մանչեսթեր Սիթին»՝ 451 միլիոն, անգլիական «Լիվերպուլը»՝ 426 միլիոն ֆունտ ստերլինգ:
Աղբյուրը` sport.news.am