տուն ժամանց Շոու-բիզ Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երգիչների ցուցակը

128
0

url

Ամերիկացի երգչուհի Մադոննան գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ցուցակը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։

Մեկ տարվա ընթացքում երգչուհին վաստակել է 125 մլն դոլար, ինչի մեծ մասն ապահովել է MDNA համերգաշարի եզրափակիչ փուլը։ Այս համերգաշարն ընդհանուր առմամբ երգչուհուն թույլ է տվել վաստակել 305 մլն դոլար։ Ավելի վաղ Մադոննան համարվել էր աշխարհի ամենաբարձր վարձատրվող աստղ՝ շրջանցելով կինոյի, թատրոնի և մշակույթի շատ ներկայացուցիչների։

Այս ցուցակում երկրորդ տեղում Լեդի Գագան է՝ 80 մլն դոլար։ Մասնագետները նշում են, որ եթե նա կարողանար ավարտեր Born This Way Ball համերգաշարը, ապա կստանար 200 մլն դոլարի ընդհանուր եկամուտ ներկայիս 160-ի փոխարեն։

79 մլն դոլարով երրորդ տեղում երգիչ Ջոն Բոն Ջովին է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here