տուն Քաղաքական Միջազգային Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ գործարարների ցուցակը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ գործարարների ցուցակը

202
0

1031_forbes-cover-112111_400x529

Forbes ամերիկյան հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենազդեցիկ գործարարների ցուցակը։

Այն գլխավորում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյսթը, որին հաջորդում են Google-ի հիմանդիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։ Ընդհանուր առմամբ, ցուցակում ներկայացված է 12 անուն։

Ամենաազդեցիկ գործարարների մեծ մասը բնակվում է ԱՄՆ-ում կամ Ասիայում և ներկայացնում է տեխոլոգիական ոլորտները։

Բիլ Գեյթսը, ով առաջինն է այս ցուցակում, ընթացիկ տարում կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ 72 մլրդ դոլարով շրջանցելով մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմին։ Google-ի հիմանդիրներն ունեն համապատասխանաբար 24.9 և 24.4 մլրդ դոլար, իսկ Մարկ Ցուկերբերգը՝ 19 մլրդ։

  1. Բիլ Գեյթս (Microsoft-ի հիմանդիր)
  2. Լարի Փեյթ և Սերգեյ Բրին (Google-ի հիմանդիրներ)
  3. Մարկ Ցուկերբերգ (Facebook-ի հիմանդիր և գլխավոր տնօրեն)
  4. Մայքլ Բլումբերգ (Նյու Յորքի քաղաքապետ)
  5. Մասայոշի Սան (Softbank-ի տնօրեն)
  6. Էլոն Մասք (Space Exploration Technologies Corp. համահիմնադիր, գլխավոր տնօրեն)
  7. Թերի Գու (Hon Hai Precision գլխավոր տնօրեն)
  8. Լարի Էլիսոն (Oracle-ի գլխավոր տնօրեն)
  9. Ռոբին Լի (Baidu հիմնադիր և գլխավոր տնօրեն)
  10. Ալիկո Դանգոտ (Dangote Group գլխավոր տնօրեն)
  11. Ռիդ Հոֆման (Greylock Partners հիմնադրամի գործընկեր)
  12. Մոհամադ Իբրահիմ (Mo Ibrahim Foundation հիմնադրամի հիմնադիր)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here