Forbes-ը կազմել է 2020 թվականի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշը։ Առաջին տեղը զբաղեցրել է 22-ամյա ամերիկացի մոդել, Kylie Cosmetics-ի հիմնադիր Քայլի Ջենները։ Նա 1 տարում աշխատել է 590 մլն դոլար։ Նա գումարի զգալի մասը ստացել է իր ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը կոսմետիկա արտադրող Coty ընկերությանը վաճառելով։
Երկրորդ տեղում ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթն է։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 170 մլն դոլար։ Առաջատարների եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, որն աշխատել է 106․3 մլն դոլար։
Հնգյակում են նաև «Յուվենտուսի» պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն (105 մլն) և «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին (104 մլն)։