տուն Քաղաքական Միջազգային Forbes ամսագիրը Քայլի Ջեներին զրկել է ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից

Forbes ամսագիրը Քայլի Ջեներին զրկել է ամենաերիտասարդ միլիարդատիրոջ կարգավիճակից

422
0

Forbes-ը միլիարդատերերի ցուցակից հեռացրել է հեռուստաաստղ և գործարար Քայլի Ջեներին, երբ բացահայտել է, որ նրա Kylie Cosmetics ընկերությունն ավել քիչ է գնահատվում։

Ամսագրի վերլուծաբանները վերագնահատել են նրա կարողությունը՝ հիմնվելով Coty ընկերության  տրամադրած փաստաթղթերի վրա, որն անցյալ տարվա նոյեմբերին Ջեներից գնել էր նրա կոսմետիկ ընկերության 51 տոկոսը (այդ գործարքի շնորհիվ, որն ավարտվել էր այս տարվա հունվարին, հեռուստաաստղի բիզնեսը դարձել էր 1,2 մլրդ դոլար):

Սակայն հետազոտությունից հետո, որում հաշվի են առնվել նաև, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կտրուկ նվազել են վաճառքները, հետևում է, որ այժմ Քայլի Ջեների կարողությունը կազմում է մոտավորապես 900 մլն դոլար:

Առաջին անգամ Ջեները ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշում հայտնվել էր 2019 թվականի մարտին (2014 թվականին նա սկսել է զբաղվել բիզնեսով՝ թողարկելով շրթներկների շարքը):