Պիեր Ժավելն ու Ակիկո Իդան հայտնի են սննդի ձեւավորման իրենց լուսանկարներով։ Նրանք զբաղվում են Food Art-ով։
Երբ սկզբում տեսնում ես նրանց նկարները, թվում է, թե դրանք տարբեր կերակուրների սովորական պատկերներ են։ Սակայն ավելի ուշադիր նայելիս նկատում ես, որ լուսանկարիչներն օգտագործել են տարբեր արձանիկներ և ստեղծել հետաքրքիր իրավիճակների «մթերային» մեկնաբանություն։