տուն Լուրեր Բլոգ Ֆիննախարարն ու փոխնախարարն ամեն օր վտանգում են քաղաքացիների կյանքը (լուսանկար)

Ֆիննախարարն ու փոխնախարարն ամեն օր վտանգում են քաղաքացիների կյանքը (լուսանկար)

104
0

hayk

Դերասան Հայկ Մարությանը նկատել է, որ ՀՀ ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաները կայանվում են ոչ թույլատրելի հատվածում: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում: Դերասանը նշում է, որ մեքենաները կայանվում են հետիոտնի համար նախատեսված անցումին շատ մոտ:

«Պետությունը կառուցելիս գոնե պետք է մի քիչ սիրել այն 🙂 Սա Հանրապետության հրապարակում գտնվող Ֆինանսների նախարարությունն է, իսկ այս երկու մեքենաները ֆինանսների նախարարի եւ փոխնախարարի ծառայողական ավտոմեքենաներն են, որոնք ամեն օր, օրեքի կոպտագույն խախտմամբ, կայանված են հետիոտնի անցումին կպած: Այսպիսով նրանք փակում են տեսանելիությունը, եւ այս աշխույժ տուրիստական եւ հանրային հատվածում սա մի օր բերելու է ողբերգության: Չգիտեմ գիտակցաբար, թե՝ ո՛չ, բայց այսպիսով նախարարը եւ փոխնախարարը, խախտելով օրենքը, ամեն օր վտանգի են ենթարկում հարյուրավոր քաղաքացիների կյանքը:

Պարո՛ն վարչապետ, խնդրում եմ՝ հորդորեք ձեր կառավարության անդամներին հարգել օրենքը եւ որն ավելի կարեւոր է՝ մարդկանց կյանքը: Կանխավ շնորհակալ եմ»,- գրել է նա:

Հայկ Մարությանը գրառմանը կից հրապարակել է նաեւ հետեւյալ լուսանկարը.

21371102_1459309490848794_1959300473664742068_n