տուն Քաղաքական Միջազգային Ֆինն պատգամավորը հայտարարել է ԵՄ կազմից դուրս գալու հնարավորության մասին

Ֆինն պատգամավորը հայտարարել է ԵՄ կազմից դուրս գալու հնարավորության մասին

152
0

finlandՖինլանդիայում հայտարարել են Եվրամիության կազմից դուրս գալու հնարավորության մասին (Fixit): Այս մասին գրում է Reuters-ը:

«Իրական ֆիններ» կոալիցիայի ավագ պատգամավոր Սամպո Տերխոն հայտարարել է, որ երկիրը պետք է ԵՄ-ից դուրս գալու շուրջ հանրաքվե անցկացնելու հարցը քննարկի հերթական ընտրություններից հետո 3 տարվա ընթացքում:

«Եթե Ֆինլանդիան այդ մասին որոշում կայացնի, մենք կշարժվենք նույն ուղիով, ինչ Մեծ Բրիտանիան»,- հայտարարել է նա: Պատգամավորը, սակայն, չի նշել, արդյո՞ք իր կուսակցությունը Fixit-ի հարցով հանրաքվե կնախաձեռնի, բայց հայտնել է, որ դա պետք է 2019 թվականի ընտրությունների հիմնական հարցերից մեկը լինի:

Ըստ Gazeta-ի, ավելի վաղ Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան հայտարարել էր, որ կառավարությունը ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու հարցով հանրաքվե չի առաջարկելու: