Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլյան հաստատել է, որ Եվրամիության անդամ երկրների առաջնորդները հավանություն են տվել Թուրքիայի հետ միգրացիայի վերաբերյալ համաձայնագրին, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Թուրքիայի հետ համաձայնագիրը հավանության է արժանացել», — հայտնել է Սիպիլյան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը մինչեւ հունիսի վերջ չեղյալ կհամարի Թուրքիայի հետ վիզայի սահմանափակումները:
Գործարքի պայմանների համաձայն, Անկարան կվերադարձնի անօրինական կերպով Հունաստանի ափեր եկած փախստականներին` վիզայի սահմանափակումների վերացման, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության եւ արդեն խոստացված նույն գումարին ի հավելումն 3 մլրդ եվրո ստանալու դիմաց: