Այսօր ՀՀ Կառավարության նիստի ավարտից հետո ՀՀ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն անդրադարձավ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգելուն մինչև փերտրվարի մեկը:
«Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները դժգոհություններն էին բարձրացնում փաստաթղթղաշրջանառության հետ կապված: Բայց մենք այսօր մոտեցել ենք ստվերային տնտեսության այն նշանակետին, որ պետք է կրճատվի: Ստվերը կա այսօր բոլոր ոլորտներում, փաստաթղթավորման շրջանառությունը աստիճանաբար պետք է ներդրվի բոլոր տնտեսվարող սուբյեկտների մոտ, միջին, խոշոր, փոքր: Այսօրվա նախագծով Կառավարությունը առաջարկում է Ազգային ժողով նրկայացնել նոր նախագիծ: ՓՄՁ-ները իրենց մոտ առկա ապրանքների մնացորդների վերաբերյալ կտրամադրեն փետրվարի մեկից: Ձևաչափը հաստատված է, տնտեսվարողները դժգոհել են բարդեցված ձև կիրառելու համար, վարչապետը հանձնարարել է, որ առավելագույնս պարզեցված ձևանմուշ ներկայացվի»,-ասաց Ալավերդյանը: