Ֆիլիպինյան ոստիկանները հայտնում են, որ մոտ երկու տարի առաջ «Աբու Սայաֆ» խմբավորման կողմից առեւանգված շվեյցարացին փախել է գերությունից։
Լորենցո Վինչիգերան փորձել է փախչել, երբ իսլամիստների եւ զինվորականների միջեւ փոխհրաձգություն է սկսվել։ Վինչիգերան Խոլո կղզու ջունգլիներում իր առեւանգողների հետ բախման արդյունքում վիրավորվել է։ Ավելի ուշ նրան գտել են ֆիլիպինյան զինվորականները եւ հասցրել հիվանդանոց։
Լորենցո Վինչիգերան, ով Ֆիլիպիններում էր գտնվում թռչունների հազվագյուտ տեսակների ուսումնասիրության համար, առեւանգվել էր իր ուղեկցի հետ միասին 2012թ. փետրվարին։