տուն Լուրեր Ֆիլիպիններում ոստիկանները միտումնավոր վրաերթի են ենթարկել տասնյակ ցուցարարների (տեսանյութ)

Ֆիլիպիններում ոստիկանները միտումնավոր վրաերթի են ենթարկել տասնյակ ցուցարարների (տեսանյութ)

88
0

philippines-van-run-over-protestors

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, զանգվածային ցույցեր են անցկացվել: Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել երկրում ամերիկյան ռազմական ուժերի ներկայության դեմ: Այս մասին հայտնում է NTV-ն:

Ցուցարարներին հաջողվել է հանրահավաքի ժամանակ ճեղքել ոստիկանության շղթան և ԱՄՆ-ի դեսպանատան պատերին վիրավորական արտահայտություններ գրել: Ցույցը ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել, իսկ ոստիկաններից մեկն իր մեքենան վարել է ամբոխի վրա՝ վրաերթի ենթարկելով տասնյակ մարդկանց: Վիրավորների թիվը դեռ ճշտված չէ:

https://youtu.be/uPGhMUe4e2M