Ֆիլիպիններում ջրհեղեղի հետևանքով 35 մարդ է զոհվել, հաղորդում է Channel NewsAsia-ն:
Համաձայն աղբյուրի` ջրհեղեղի պատճառն անցած շաբաթ երկրում տեղացած տեղատարափ անձրևներն են եղել:
Երկրի նախագահ Բենինյո Ակինոն արտակարգ իրավիճակ է հայտարարել, տարհանվել է մոտ 140 հազար մարդ: