ՖԻՖԱ-ն մտադիր է վերանայել Մունդիալ 2018-ի և 2022-ի ըդնունող երկրների մրցույթի ժամանակ անցկացված կոռուպցիոն հետաքննության զեկույցի արդյունքները։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նախորդ շաբաթ ՖԻՖԱ-ն հրապարակել է այդ կազմակերպության արբիտրաժային պալատի ղեկավար Հանս Յոահիմ Էքերթի զեկույցը, որում նշվում էր, որ ընդունող երկրների ընտրության ժամանակ խախտումներ չեն եղել։ Ըստ զեկույցի՝ այն պատրաստվել է ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովի ղեկավար Մաքյլ Գարսիայի հետաքննության հիման վրա։ Ավելի ուշ Գարսիան հայտնել էր, որ իր հետաքննության արդյունքները խեղաթյուրվել են։
BBC-ն նշում է, որ նոր հետաքննությունը կարող է կասկածի տակ դնել Ռուսաստանի և Կատարի կողմից Մունդիալներն ընդունելու հնարավորությունը։