տուն Քաղաքական Միջազգային ՖԻՖԱ-ն ընդունել է կաշառք վերցնելու փաստը

ՖԻՖԱ-ն ընդունել է կաշառք վերցնելու փաստը

102
0

File photo of journalists reflected in a logo at the FIFA headquarters in Zurich1998 թվականին Ֆրանսիայում և 2010թ-ին Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի աշխարհի առաջնությունների ընթացքում  «տանտերերն» ընտրվել են ընտրողներին կաշառելու հիմքի վրա:

ՖԻՖԱ-ն պաշտոնապես ճանաչել է այն փաստը, որ քվեարկության ժամանակ եղել են կաշառակերության դեպքեր: Չորեքշաբթի օրը ՖԻՖԱ-ն հրապարակել է փաստաթուղթ, որը ուղղված է ԱՄՆ իշխանություններին, ովքեր վարույթ են իրականացնում ՖԻՖԱ -ում կոռուպցիայի դեպքերի հայտնաբերմամբ: Փաստաթղթի 21-րդ էջում նշվում է ԿՈՆԿԱԿԱՖ -ի նախկին նախագահ և ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորների և նրա որդու՝ Դարիան Ուորների անունները, ովքեր ներգրավված են եղել կոռուպցիոն և խարդախ սխեմաների մեջ: Փաստաթղթում նաև նշվում են &nbsp ;ՖԻՖԱ-ի նախկին ներկայացուցիչ, ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախկին գործադիր գլխավոր քարտուղար Չակ Բլայզերի և մի շարք այլ անձանց անուններ:

«Նրանք քողարկել են վճարումները և ՖԻՖԱ-ի հաշիվներից գումարն ուղարկել են Ֆուտբոլի 2010 թվականի աշխարհի առաջնության կազմկոմիտե: Ուորները և Բլազերը խախտել են ՖԻՖԱ-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի հիմնարար սկզբունքները և գողացել 10 միլիոն դոլար» — նշվում է փաստաթղթում: