FEMEN կանանց նախաձեռնությունը Կանադայի Քվեբեք քաղաքում անցկացրել է ակցիա, որի ժամանակ ակցիայի մասնակից կանայք մերկացել են Ուկրաինայի դեսպանատան դիմաց՝ բողոքելով Ուկրաինայի կառավարության՝ եվրաինտեգրման գործընթացը դադարեցնելու որոշման դեմ։ «Փառք Ուկրաինային», «Putin game over», «Հզոր Եվրամայդան» պաստառներով պահանջել են շարունակել եվրաինտեգրումը և ստորագրել ասոցացման մասին համաձայնագիրը։
Նրանք դիմել են Կանադայի և աշխարհի ժողովուրդներին՝ կոչ անելով «միասին կերտել պատմությունը»։ Ակցիայի ժամանակ դրսում 4 աստիճան ցուրտ էր։
Բացի այդ, երեկ մերկ ուկրաինուհիները ակցիա են կազմակերպել Համբուրգի հասարակաց տներից մեկի մոտ։ Այստեղ նրանք բողոքել են կանանց շահագործման դեմ։ Մինչև ոստիկանությունը կժամաներ՝ հասարակաց տան կանայք սառույցներ են նետել FEMEN-ի ակտիվիստների վրա՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքը։