տուն Քաղաքական Միջազգային FEMEN-ի ակտիվիստները հիմա էլ մերկացան Համբուրգում` հանուն փախստականների իրավունքների

FEMEN-ի ակտիվիստները հիմա էլ մերկացան Համբուրգում` հանուն փախստականների իրավունքների

127
0

960742019

FEMEN կազմակերպության անդամները երեկ երեկոյան մերկ ակցիա են իրականացրել Համբուրգի բուրգոմիստր Օլաֆ Շալցի հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր փախստականների խնդրին: Այս մասին տեղեկացրել է Համբուրգի ոստիկանությունը:

Համբուրգում վերջին մի քանի շաբաթների ընթացքում լարված քննարկումներ են ընթանում Համբուրգում փախստականների դեմ իրականացվող անարդար վերաբերմունքի կապակցությամբ: Միջերկրական ծովում զոհված հարյուրավոր փախստականների պատվին ստեղծված «Լամպեդուզայի» խումբը մեղադրում է իշխանություններին սևամորթների փախստականների փաստաթղթերի հաճախակի ստուգման մեջ, ինչն, ըստ այդ խմբի, ռասիզմի դրսևորում է:

Հանդիպման ժամանակ FEMEN-ի մի քանի մասնակիցներ մոտեցել են բուրգոմիստրին և մերկացել են` վանկարկելով «Ամոթ Շոլցին»: Ակցիան ընդհատվել է թիկնապահների միջամտությունից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here