Femen կազմակերպության անդամներն այս անգամ մերկացել են Փարիզի Ելիսեյան դաշտերում գտնվող Maison des Centraliens հանրահայտ հյուրանոցի մոտ: Այս ակցիայով նրանք փորձում էին ուշադրության հրավիրել Եվրոպայում ազգայնական և ֆաշիստական կազմակերպությունների և կուսակցությունների ազդեցության մեծացման վրա, որոնք, ժամանակ առ ժամանակ, հաղթում են տեղական ընտրություններում և տեղեր ստանում խորհրդարաններում: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Մոտ 20 մերկացած կանայք իրենց կրծքին նկարել էին ֆաշիստական կեռխաչ: «Սեքստրեմիստների բանակը դեմ է ամբողջ Եվրոպայում աջծայրահեղական կոալիցիային, որն իր առջև նպատակ է դրել ևս մի քանի տեղ զբաղեցնել խորհրդարանում: Femen -ը սկսում է արշավ ընդդեմ այս համաճարակի, որն իր արմատներն է թողել Եվրոպայում», — ասվում է Femen-ի հայտարարության մեջ:
Ակցիան տևել է մոտ 10 րոպե, ինչից հետո աղջիկներին ձերբակալել են:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում մեծ ժողովրդականություն է սկսել վայելել «Ազգային ճակատը», որը գլխավորում է Մարին Լե Պենը: Սպասվում է, որ Ֆրանսիայում կայնալիք մայիսյան ընտրություններին այս կուսակցությունը կարող է շատ տեղեր ստանալ Ազգային ժողովում: