Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ուիմբլդոնի մրցաշարի եզրափակչում երեք սեթում հաղթել է խորվաթ Մարիչ Չիլիչին` 6:3, 6:1, 6:4 հաշվով:
Շվեյցարացու մրցակիցը հանդես էր գալիս վնասվածքով: Ֆեդերերի համար այս տիտղոսը 8-րդն է Ուիմբլդոնի մրցաշարում: Նա մասնակցել է 11 եզրափակիչների:
Նախորդ անգամ Ռոջերն այս մրցաշարում հաղթել էր 2012 թվականին: