տուն Լուրեր ՖԱՖ-ն ուղևորություն է կազմակերպում դեպի Ռումինիա

ՖԱՖ-ն ուղևորություն է կազմակերպում դեպի Ռումինիա

158
0

20729634_1608792585806105_5854156239451036014_n

Աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 1-ին կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն:

Այդ առիթով Ֆուտբոլի առաջին ճակատ (FAF) երկրպագուական ջոկատն ուղևորություն է կազմակերպել դեպի Ռումինիա:

«Սիրելի երկրպագուներ, Ռումինիա ուղևորվող ավտոբուսը կմեկնի օգոստոսի 26-ին: Ռումինիայում անցկացնելու ենք 4 օր, ուղևորությունը լինելու է երբևէ կազմակերպված ամենամատչելի և հագեցվածներից մեկը:

Մեր առջև ունենք մարտահրավեր՝  անցնել ցամաքային ճանապարհով 2500կմ և աջակցություն ապահովել ոչ լավ վիճակում գտնվող մեր հավաքականին:

Ռումինիան շենգեն գոտու տարածքում չի գտնվում, դեսպանատան անհրաժեշտ փաստաթղթերը բավականին պարզ են, սակայն դեսպանատուն մտնելու վերջնաժամկետը օգոստոսի 16-ն է: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 099 227788, 077 613936 հեռախոսահամարներով»,- գրված է հայտարարությունում: