տուն Լուրեր Facebook-ում նոր վիրուս է հայտնվել. պարզաբանում է փորձագետը

Facebook-ում նոր վիրուս է հայտնվել. պարզաբանում է փորձագետը

99
0

1377588_1806037529534558_1843204797_n-768x432

Այսօր facebook-ը կրկին ողողված է վիրուսներով: Օգտատերերին իրենց ընկերներից նամակի տեսքով ագրեսիվ բնույթի տարբեր հղումներ են գալիս, որը բացելու դեպքում ենթադրվում է, որ համակարգիչը նոր վիրուսներ կունենա:

Այս ամենի մասին ավելի մանրամասն գրում է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, իր facebook-ի էջում. «Խմբակային չաթերով եկող ոչ մի բան մի բացեք, սարսափելի ագրեսիվ վիրուս ա տարածվում․ եթե դեռ չեք նկատել: Առանց վախենալու մտեք չաթի մեջ ու դուրս գալու հրաման տվեք։ Պարզապես մի կտացրեք եկած նամակին, մնացածը՝ ոչինչ։ Իսկ ով վարակվել ա՝ փորձեք Գուգլ Խրոմը մի հատ ջնջել ու նորից դնել։ Կոմպն էլ անտիվիրուսով սկան անել։ Պետք ա որ օգնի»։

Նոր վիրուսի մասին պարզաբանումներ Araratnews.am- ը ստացավ Սամվել Մարտիրոսյանից. «Եթե ձեր ծանոթները ձեզ ինչ-որ բան են գրում, ուղարկում ՝ առանց մեկնաբանության, կամ անհասկանալի լեզվով, ապա դա արդեն կասկածելի է: Կարելի է հարցնել՝ դա նա է ուղարկել, թե՝ ոչ»:

Ինչ վերաբերում է նրան, թե վիրուսը միայն Հայաստանում է տարածված, թե ամբողջ համացանցում՝ ՏՏ անվտանգության փորձագետը պատասխանեց.«Հիմնականում չի լինում այնպես, որ միայն ինչ-որ մի երկրում տարածվի: Այդպիսի վիրուսները ավելի շատ տարածաշրջանային են լինում: Դրանք մարդիկ են տարածում, բայց թե ով է այդ չարագործը՝ անհնար է պարզել: Դա մեկ-մեկ կարողանում են պարզել հակավիրուսային լաբորատորիաները»: