Այսօր Facebook-ի ստեղծման 14-րդ տարին է. սոցցանցը ստեղծել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգը։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։
Սոցցանցը սկզբնապես նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, իսկ այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Facebook-ից:
2007-ի կեսերին սկսեցին կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ այդ ժամանակ ցանցը հիմնականում տարածված էր միայն Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։