տուն Հասարակություն Facebook–ի օգտատերերը կարող են ինքնուրույն կատարել անվտանգության ստուգումը

Facebook–ի օգտատերերը կարող են ինքնուրույն կատարել անվտանգության ստուգումը

99
0

Facebook LawsuitFacebook սոցիալական ցանցը պատրաստվում է օգտատերերին հնարավորություն տալ ինքնուրույն կատարելու անվտանգության (Safety Check) ստուգումը, հայտնում է The Wall Street Journal–ը։

Ահաբեկչությունների կամ բնական աղետների դեպքում ընկերությունը կակտիվացնի տվյալ ծառայությունը՝ օգտատերերին հնարավորություն տալով ընկերներին տեղեկացնել, որ իրենք անվտանգության մեջ են։

Ներկայումս Safety Check–ը կարող է միացնել միայն ընկերությունը, ինչի համար Facebook–ը բազմիցս քննադատությունների է ենթարկվել, քանի որ, օգտատերերի կարծիքով, սոցցանցը որոշ երկրներում տեղի ունեցած միջադեպերին ավելի մեծ ուշադրություն է դարձնում՝ ի տարբերություն մյուսների։