տուն Լուրեր Բլոգ Facebook-ը կարդում է բոլորի նամակները. Սամվել Մարտիրոսյան

Facebook-ը կարդում է բոլորի նամակները. Սամվել Մարտիրոսյան

74
0

fg

Տեղեկատվության անվտանգության փորձագետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ 2015 թ. հունվարի 1-ից «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերի տվյալները շարունակելու են օգտագործվել գովազդի համար. դա նախկինում էլ էր արվում, բայց հիմա այդ մասին բացահայտ են ասում:
«Facebook-ն օգտվում է մեր տեղադրած տվյալներից, որպեսզի գումար աշխատի: Այն մեզ անվճար տրամադրում է մեծ հնարավորություններ, իսկ փոխարենը օգտագործում է  մեր աշխատուժը, որը մեր գործողություններն են սոցցանցերում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանն ու հավելեց, որ վերջերս Facebook-ը սկսել է քաղել տեղեկատվություն նաև բոլոր այն կայքերից, որոնցում տեղադրված է իր  նշանը:

Ինչպես նկատեց փորձագետը, Facebook-ը բոլորին հետևում է բավականին լուրջ և տեղյակ է ցանցում գտնվող օգտատերերի լուրջ տոկոսի մասին:

Ինչպես նշեց Սամվել Մարտիրոսյանը, Facebook-ը կարդում է նաև մեր նամակները:

«Իրենք պատճառաբանում են, որ այդպես ցանկանում են հայտնաբերել մանկապիղծներին և ուշ թե շուտ մեր նամակներն ինչ-որ մեկի ձեռքում լինելու են: Ուղղակի պետք չի կարծել, թե հունվարի 1-ից Facebookը կարդալու և հրապարակելու է մեր անձնական նամակները»,- ասաց փորձագետը և նշեց, որ, եթե օգտատերը չի ցանկանում իր տվյալները հայտնի լինեն, կարող է կտրել մալուխը, և հարցը լուծված կլինի: