տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը գաղտի աշխատանքներ է տանում Facebook at Work կայքի վրա

Facebook-ը գաղտի աշխատանքներ է տանում Facebook at Work կայքի վրա

81
0

shutterstock_176941343

Facebook ընկերությունը գաղտնի աշխատանքներ է անցկացնում պրոֆեսիոնալների համար նախատեսված Facebook at Work կայքի վրա։ Այս մասին գրում է The Financial Times-ը։

Այս կայքը անմիջական մրցակցության մեջ է լինելու Google-ի, LinkedIn-ի և այլ կայքերի հետ։ Նշվում է, որ Facebook at Work-ում օգտատերերը կարող են շփվել իրենց գործընկերների հետ, աշխատել Google Drive-ից և Microsoft Office-ին համարժեք ծրագրերում։ Կայքը շատ արտաքուստ նման է լինելու Facebook-ին, այնտեղ կլինեն խմբեր և լրատվական շարք։

Հեղինակները նշում են, որ նոր կայքը թույլ կտա պրոֆեսիոնալներին զերծ մնալ իրենց հիմնական պրոֆիլներում տեղադրված անձնական նկարները, «հիմար» հրապարակումները տեղադրելու անհրաժեշտությունից։ Ընկերությունը վաղուց է այս կայքն օգտագործում ներքին նշումների համար։ Այժմ որոշում է կայացվել այն ավելի մասայականացնել։