Այսօր Ռուսաստանի համացանցի համար պատասխանատու գերատեսչությունում հայտարարել են, որ շուտով հնարավոր է Ռուսաստանում արգելվեն Facebook և Twitter սոցիալական ցանցերը, որոնք չեն ջնջում օրենսդրությամբ արգելված հրապարակումները: Վերահսկման ռուսաստանյան կոմիտեի նախագահ Մաքսիմ Կսենզովն ասել է, որ վտանգ չի տեսնում այդ սոցցանցերի արգելափակման դեպքում:
Մինչդեռ, քիչ առաջ, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ դեմ է նման գործելաոճին: «Որպես սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր կարծում եմ, որ ռուսական օրենսդրությանը պետք է հետևեն բոլորը` և՛ սոցցանցերը, և´ օգտատերերը: Սակայն առանձին պաշտոնյաներ, ովքեր պատասխանատու են այդ ոլորտի համար, երբեմն պետք է ուղեղներին զոռ տան: Եվ հայտարարություններ չանեն, թե փակում են սոցցանցերը», — ասել է Մեդվեդևը: