Facebook սոցիալական ցանցն աշխատանքի է վերցրել Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Յան Լեկունին, որը համակարգչային տեսողության և բջջային ռոբոտաշինության ոլորտում խոշոր մասնագետ է: Նա հայտնի է նաև որպես DjVu ծրագրի համահեղինակ և ծրագավորման Lush լեզվի ստեղծողներից:
Facebook-ում Լեկունը գլխավորելու է AI Group արհեստական ինտելեկտի հետազոտման ուղղությամբ տարվող ուսումնասիրությունների լաբորատորիան: Գիտնականն իր Google+ և Facebook-ի էջերում գրել է այն մասին, որ որ երկարաժամկետ նպատակը «արհեստական ինտելեկտի բնագավառում բարձունքների հասնելն է»: