տուն Քաղաքական Միջազգային Facebook-ն այլևս չի ունենա էլեկտրոնային փոստի ծառայություն

Facebook-ն այլևս չի ունենա էլեկտրոնային փոստի ծառայություն

104
0

images

Facebook սոցցանցը հրաժարվում է իր փոստային ծառայությունից։ Այս մասին հաղորդում է The Verge-ը։

Օգտատերերն այսօր առավոտյան ստացել են հաղորդագրություն, որ այսուհետ @facebook.com փոստին եկած բոլոր հաղորդագրություններն ու նամակները կուղղվեն օգտատիրոջ հաշվում նշված էլեկտրոնային փոստին։ Եթե օգտատերը Facebook է մտնում էլ․ փաաստի հասցեով, ապա նամակները կուղարկվեն այդ փոստին։ Եթե օգտատերը մուտք է գործում հեռախոսահամարով, ապա այդ հաղորդագրությունները չեն գտնի իրենց հասցեատերերին։

Facebook-ի էլեկտրոնային փոստի ծառայությունը կդադարի գոյություն ունենալ այս տարվա մարտից։

Սոցցանցի ղեկավարները գտել են, որ 2010 թվականից գործող այս ծառայությունն արդյունավետ չէր, իսկ օգտատերերը դրանից քիչ են օգտվում։