Gigya ընկերության հաշվետվության համաձայն՝ համացանցից օգտվողները այլ կայքերում գրանցվելու համար ամենից հաճախ օգտագործում են Facebook սոցիալական կայքի իրենց հաշվեհամարների տվյալները:
Հաղորդվում է, որ 2013-ի երրորդ կիսամյակում Facebook սոցիալական կայքի օգտատերերի 51%-ը իր լոգինն ու գաղտնաբառը օգտագործել է այլ կայքեր մուտք գործելու համար: Երկրորդ տեղում է Google+ը: Դրան տրամադրած տեղեկություններով, այլ կայքերում գրանցվել է համացանցից օգտվողների 26%-ը: Երրորդ և չորրորդ տեղերում են Yahoo! և Twitter-ը: