Facebook սոցիալական ցանցը մեծացնում է կայքի որոնողական հնարավորությունները։ Այսուհետ օգտատերերը կարող են որոնում իրականացնել գրառումների և հրապարակումների միջոցով։ Այս մասին հաղորդում է CNet-ը։
Որոնման համակարգի բետա տարբերակը ներկայացվել էր դեռ այս տարվա հունվարին։ Մինչև հիմա մարդիկ որոնումն իրականացնում էին օգտատերերի անունով, գտնվելու վայրով, հետաքրքրություններով։ Այսուհետ անգլերենով որոնման դեպքում հնարավոր է գտնել նաև գրառումներ, մեկնաբանություններ, նկարների նկարագրություններ։ Օրինակ որոնումը կարող է ունենալ այսպիսի տեսք՝ «Իմ ընկերների գրառումները «Հայաստանի ձայնը» հաղորդման վերաբերյալ»։ Դուք կարող եք փնտրել նաև ձեր գրառումները։
Հետևելով այս համակարգի նոր հնարավորությունների վերաբերյալ արձագանքներին, այն դեռևս հեռու կատարյալ լինելուց և շտկման կարիք ունի։