տուն Քաղաքական Միջազգային Facebook-ի խափանումը «տապալել է» այլ կայքերը․ Twitter-ի այցելությունների թիվը կտրուկ աճել է

Facebook-ի խափանումը «տապալել է» այլ կայքերը․ Twitter-ի այցելությունների թիվը կտրուկ աճել է

86
0

280509221014twitter_facebook

Արդեն տեղեկացրել ենք, որ facebook սոցիալական ցանցը, որը խոշորագույնն է աշխարհում, խափանվել էր մոտ կես ժամով՝ հարուցելով շատ օգտատերերի անհանգստությունը։

Այս խափանումը նաև ցույց է տվել, որքան է բիզնեսը կապված Facebook-ի հետ։

Օրինակ, The Guardian պարբերականը հրապարակել է մի գրաֆիկ, որը վկայում է, որ այդ կայքի այցելությունները կտրուկ անկում են ապրել, երբ Facebook-ը խափանվել է՝ ցույց տալով լրատվամիջոցների կախվածությունն այդ ցանցից։

25fd210d-ed48-4b5e-b523-4ab13b98116d-460x210

Ինչ վերաբերում է twitter-ին, ապա այս դեպքում տեղի է ունեցել հակառակը։ Օգտատերերի մեծ մասը «նետվել է» այս սոցցանց՝ պարզելու, թե ինչու է խափանվել Facebook-ը։

1cbffdf4-611b-40d8-8064-aa4073bd706e-460x210