Ամերիկյան Facebook, Microsoft, Yahoo! և Google ընկերությունները գաղտնի դատական որոշումների հիման վրա տասնյակ հազարավոր տվյալներ են փոխանցել ԱՄՆ գաղտնի ծառայություններին իրենց օգտատերերի վերաբերյալ։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը։
ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության բարեփոխման շրջանակներում այդ ընկերությունները հրապարակել են տվյալ այն մասին, թե որքան տեղեկություն է փոխանցվել գաղտնի ծառայություններին։ 2013 թվականի առաջին կեսին Google «հանձնել է» 999 օգտատերերի տվյալներ, ինչպես նաև ՝ շուրջ 10 հազար բովանդակային նյութ։ Microsoft-ը տրամադրել է ավելի քան 1000 տեղեկություն։ Yahoo-ն այս ժամանակահատվածում գատնի ծառայություններին է փոխանցել առնվազն 31 հազար օգտատերերի տվյալներ։ Facebook-ը հայտնում է 5 հազար օգտահաշիվների մասին։
2009 թվականի համեմատ այս թվերը զգալի աճ են արձանագրել։