տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը 19 միլիարդ դոլարով գնում WhatsApp-ը

Facebook-ը 19 միլիարդ դոլարով գնում WhatsApp-ը

110
0

facebook-whatsapp100_v-large

Facebook-ը որոշում է կայացրել 19 մլրդ դոլար վճարել խելախոսների համար նախատեսված WhatsApp մեսենջերը գնելու համար։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Անցած տարվա վերջում WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 400 մլն-ի, ինչը այս ծրագիրը դարձրել է շատ մրցունակ՝ նմանատիպ մյուս ծառայությունների համեմատ։ Ամեն օր խելախոսների այս հավելվածով ուղարկվում է 32 մլրդ հաղորդագրություն և 500 մլն լուսանկար։

Տեղեկացնենք նաև, որ հավելվածը ստեղծվել է 2009 թվականին Yahoo!-ի նախկին մի քանի աշխատակիցների կողմից։ WhatsApp-ի օգտագործումն առաջին տարում անվճար է, այնուհետև օգտատերը տարեկան պետք է վճարի 0.99 դոլար։

Ավելի վաղ WhatsApp-ն ուզում էր ձեռք բերել Google ընկերությունը՝ մեկ միլիարդ դոլարով, սակայն գործարքը չկայացավ։