Facebook-ը պետք է հասանելի լինի բոլոր իրանցիներին: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի իսլամակա ուղղվածության և մշակույթի նախարար Ալի Ջանաթին, հաղորդում է Mehr գործակալությունը:
Նա քննադատության է ենթարկել Իրանում գործող սահմանափակումների համակարգը` նշելով, որ բացի Facebook-ից, մյուս բոլոր սոցցանցերը նույնպես պետք է հասանելի լինեն իրանցի օգտատերերի համար: «Ինտերնետ կայքերը պետք է արգելված լինեն միայն չափազանց անհրաժեշտ դեպքերում»,- ասել է Ջանաթին:
Հիշեցնենք, որ 2009 թվականից Facebook և Twitter սոցիալական ցանցերն արգելված են Իրանի տարածքում: Դա պայմանավորված էր նախագահական ընտրությունների ժամանակ կազմակերպված բողոքի ակցիաներով, որոնք մեծ արձագանք էին գտնում սոցցանցերում: