տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը պարզել է սիրահարված և ամուսնացած զույգերի միջև տարիքային տարբերությունը

Facebook-ը պարզել է սիրահարված և ամուսնացած զույգերի միջև տարիքային տարբերությունը

191
0

valentine-facebook-status-17s1kky

Facebook սոցիալական ցանցը սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ ներկայացրել է վիճակագրություն, թե որքան է կազմում տարիքային տարբերությունը օգտատերերի միջև: Ընկերության փորձագետները, որոնք զբաղվում են տվյալների մշակմամբ, ուսումնասիրել են ամբողջ տեղեկությունները աշխարհի բոլոր երկրներից մտնող օգտատերերի կտրվածքով:

Ըստ այդմ պարզվել է, որ հաճախ տարբեր սեռերի կազմած զույգերի միջև տարիքային տարբերությունը կազմում է 2-5 տարի (հօգուտ արական սեռի): Միասեռ ամուսնությունների կամ սիրային կապի դեպքում տարիքային տարբերությունն ավելի մեծ է: Բացի այդ, աշխարհի գրեթե բոլոր երկրներում հազվադեպ է պատահում, երբ ամուսնական զույգերում տարբեր կրոների ներկայացուցիչների միացություն է: Հատկապես դա հազվադեպ է ավելի տարիքով զույգերի մեջ:

Facebook-ը նաև ներկայացրել է, թե որոնք են միայնակ մարդկանց համար լավագույն քաղաքներն ԱՄՆ-ում: Դրանք են` Դեթրոյթը, Լոս Անջելեսը, Նյու Յորքը, Մայամին և Մեմֆիսը: