տուն Uncategorized Facebook-ը պատանիներին լրացուցիչ հնարավորություններ է տվել

Facebook-ը պատանիներին լրացուցիչ հնարավորություններ է տվել

120
0

url

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը փոխել է 13-17 տարեկան պատանիների համար նախատեսված կարգավորումները: Մասնավորապես, նրանց թույլատրվել է բաց ռեժիմով հրապարակել իրենց նկարներն ու գրառումներ կատարել: Բացի այդ, գովազդային գործակալները հնարավորություն կունենան պատանիների հրապարակումների հիման վրա տեղեկություններ հավաքել գովազդային նպատակներով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Այդուհանդերձ, եթե պատանին հրապարակում անի, ապա համակարգն ավտոմատ կերպով այն հասանելի կդարձնի միայն ընկերների համար: Բացի այդ, եթե պատանի օգտատերը ցանկանա բաց հրապարակում կատարել, ապա համակարգը մի քանի անգամ կզգուշացնի վտանգների մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here