տուն Քաղաքական Միջազգային Facebook-ը նշում է հիմնադրման 10-ամյակը (ֆոտոշարք)

Facebook-ը նշում է հիմնադրման 10-ամյակը (ֆոտոշարք)

195
0

2485805

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցն այսօր նշում է իր հիմնադրման 10-ամյակը։

Այսօր շատ մարդիկ դժվար են պատկերացնում իրենց կյանքն առանց այս ցանցի, քանի որ այն հարմար գործիք է շփման, բիզնես վարելու, գաղափարների իրագործման համար։ Սակայն որոշ փորձագետներ նշում են, որ կենդանի շփման փոխարինումը ֆեյսբուքյան «չաթերով» կարող է հետագայում հոգեբանական և հոգեկան լուրջ խնդիրների հանգեցնել։

Սկզբում կայքը կոչվել է Thefacebook և նախատեսված է եղել բացառապես ուսանողների համար։ 2006 թվականից արդեն այստեղ գրանցվում են բոլոր ցանկացողները, ում տարիքը գերազանցում է 13-ը (չնայած այդ տարիքից ցածր երեխաները նույնպես կարողանում են մուտք գործել այս տարածք՝ շրջանցելով որոշ արգելքներ)։ Ներկայում Facebook-ի օգտատերերի թիվը գերազանցում է 1 միլիարդը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here